Ղազախստանի և Իրանի ղեկավարները ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 9 հուշագիր
Իրանի և Ղազախստանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թեհրանի Սաադ-Աբադի մշակութային և պատմական համալիրում ստորագրել են առաջիկա 20 տարվա համագործակցության մասին 9 փաստաթուղթ։
Երկու երկրների նախարարները փաստաթղթեր են ստորագրել այնպիսի ոլորտներում համագործակցության մասին, ինչպիսիք են տարանցման զարգացումը, գիտամշակութային հարցերը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և առևտրատնտեսական փոխանակումները:
Տոկաևն ու Ռաիսին արարողության սկզբում ստորագրել են նաև Իրանի և Ղազախստանի միջև համատեղ հայտարարություն։
Մինչ այդ՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի առավոտյան Սաադ-Աբադ մշակութային և պատմական համալիրում հանդիպել է Ղազախստանի իր գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Այս արարողությանը հնչել են Իրանի և Ղազախստանի օրհներգերը, ապա Ռաիսին և Տոկաևը շրջել են պատվո պահակախմբի ուղեկցությամբ:
Նշենք, որ Տոկաևը Սանկտ Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելուց հետո Իրանի նախագահի հրավերով այսօր մեկնել է Թեհրան։
Կարծիքներ