Հակառակորդի կողմից լրատվական դաշտ նետվող յուրաքանչյուր լուր ևս մեկ կրակոց է. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարգելի հայրենակիցներ, պատերազմը լինում է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև մեդիա հարթակներում։ Հակառակորդի կողմից լրատվական դաշտ նետվող յուրաքանչյուր լուր ևս մեկ կրակոց է Հայ ժողովրդի ուղղությամբ։ Յուրաքանչյուր ոչ պաշտոնական լուրի, տեղեկության վերաբերյալ վերաբերմունքը պետք է լինի միանշանակ մերժելի և անտեսված։ Դրանց հրապարակումը, տարածումը, արտատպումը, նույնիսկ խոսակցական մակարդակում վերարտադրումն ուղղված են ՀՀ և ԼՂՀ անվտանգության դեմ։
Հետևեք միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հայտարարություններին։
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի:
Կարծիքներ