Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների առանձին հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Կարծիքներ