Մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի այցը Հայաստան
Մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների առանձին հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Կարծիքներ