Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստն ավարտվեց։ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։

Միջնորդություն է ներկայացվել՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ «Սակայն դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, այս միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին։

Այսինքն՝ մինչև այս պահը քննվում էր Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցը»,- ասաց փաստաբանը։ Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանն ու ևս երկու գործիչներ ձերբակալվել էին՝ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու և Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու գործողությունները նախապատրաստելու համար։ Երեքն էլ մեղադրանքը չեն ընդունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում