Սուրեն Ղամբարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեծարման և խոնարհումի յուրօրինակ հուշ-երեկո, ի հիշատակ հայոց նվիրյալ զավակների

Սուրեն Ղամբարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեծարման և խոնարհումի յուրօրինակ հուշ-երեկո, ի հիշատակ հայոց նվիրյալ զավակների

Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հայտնում է.

«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանի նախաձեռնությամբ 44-օրյա պատերազմում հայրենիքի համար հերոսացած մեր անմահ հայորդիների ծննդյան տարեդարձերին նվիրված ամենամսյա միջոցառումներից հերթականն անցկացվել է Նոր Նորք վարչական շրջանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում:

Միջոցառմանը մասնակցել են փետրվար ամսին ծնված 14 հերոս տղաների հարազատները, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլ հյուրեր։

Հուշ-երեկոն մեծարման և խոնարհումի յուրօրինակ նախաձեռնություն էր, ի հիշատակ հայոց նվիրյալ զավակների:

Միջոցառման ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից հերոսների հարազատները պարգևատրվել են շնորհակալագրերով և հուշանվերներով։

Բարձր գնահատելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ավանդը մեր հերոս եղբայրներին մեծարելու, նրանց հիշատակը հարգելու և հարազատներին զորավիգ լինելու առումով` հերոսածին մայրերի կողմից Սուրեն Ղամբարյանը պարգևատրվել է շնորհակալագրով:

Հավերժ փառք և խոնարհում մեր ազգի նվիրյալ զավակներին»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում