Քննարկվել են սոցիալական աշխատողների հաստիքների ավելացման հարցերը

 Քննարկվել են սոցիալական աշխատողների հաստիքների ավելացման հարցերը

Քննարկվել են սոցիալական աշխատողների հաստիքների ավելացման հարցերը․ կայացել է օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ հանրային քննարկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող լրացումների վերաբերյալ հանրային քննարկում։

Առաջարկվող լրացումները վերաբերում են բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման հնարավորությունների մեծացմանը, որով կապահովվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը։

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը։ Վերջիններս իրենց ելույթներում կարևորել են Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը, համայնքային սոցիալական աշխատողների հաստիքների ավելացումը, տեղական ինքնակառավարման համակարգի ինքնավարության և բնականոն զարգացման պայմանների ապահովումը։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով՝ համայնքային սոցիալական աշխատողների ներդրման այս նախաձեռնությունը տարիներ շարունակ սոցիալական պաշտպանության ոլորտի շահագրգիռ կողմերի կատարած աշխատանքի նոր փուլն է, որը հնարավորություն կտա ընդլայնել համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտը։ ՀՀ կառավարության բարեփոխումների տեսլականն է սոցիալական պաշտպանության համակարգի ապակենտրոն, ցանցային զարգացումը, որի հենակետերը ուժեղ համայնքներն են՝ ի դեմս ուժեղ և պրոֆեսիոնալ համայնքային սոցիալական աշխատողների։

Առավել մանրամասն՝ https://bit.ly/3yq3EbD

Հետևեք մեզ նաև Տելեգրամում