Հայաստանի համար ռուսական գազի սակագինը 2022-ին անփոփոխ կմնա. Մհեր Գրիգորյան

Հայաստանի համար ռուսական գազի սակագինը 2022-ին անփոփոխ կմնա. Մհեր Գրիգորյան

Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ռուսական գազի գործող գինը սահմանին 2022 թվականին կմնա անփոփոխ: Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել: Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հարցն է, իսկ երկրորդը՝ սակագնում գազի կալորիականության հաշվառումը: Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն գազի սակագինը սահմանվել է և երկարացվել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Մհեր Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում