21:10-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

Ժամը 21:10-ի դրությամբ շտապօգնության մեքենայով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Կարծիքներ