Բաղդադի միջազգային օդանավակայանում բռնկված հրդեհը մարվել է

Բաղդադի միջազգային օդանավակայանում բռնկված հրդեհը մարվել է

Բաղդադի միջազգային օդանավակայանի մեկնումների սրահում բռնկված հրդեհը մարվել է, ուղևորներից ոչ ոք չի տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրաքյան INA գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր Բաղդադի միջազգային օդանավակայանում բռնկված հրդեհի մասին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է շենքի օդանավակայանի տարածքում գտնվող սրճարանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում