Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վշտացած է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունից

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վշտացած է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:

«Բայդենն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ օգտագործել է անարդար արտահայտություն, որը հիմնված չէ պատմության վրա։ Դա մեզ խորապես տխրեցրել է։ Այդ հարցերը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին։ Բայց հակառակ կողմից ոչ մի պատասխան չկա։ Արևմուտքը երեսպաշտություն է ցույց տալիս հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ», – ասել է Էրդողանը կառավարության նիստի արդյունքներով հեռուստաուղերձում ՝ հավելելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում «հայ հրոսակախմբերը սպանում էին անմեղ մարդկանց»։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ բառերն ասել է ՝ հենվելով այն փաստաթղթերի վրա, որոնք թուրքական արխիվներում «մեկ միլիոնից ավելի են»:

«Ինչի վրա է հենվում Բայդենը, ես չգիտեմ։ Եթե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում նման արխիվներ կան, նրանք պատրա՞ստ են դրանք բացել։ Մենք պատրաստ ենք։ Եկեք, ուսումնասիրեք»,- հավելել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն էր ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի զանգվածային սպանությունները:

Ինչպես ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիմնված է պոպուլիզմի վրա, Թուրքիան մերժում է այն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում