Ձեռք-ռոբոտը Մարիո կխաղա

Ձեռք-ռոբոտը Մարիո կխաղա

Ամերիկացի գիտնականները ռոբոտ- ձեռք են ստեղծել, որը կարող է վիդեոխաղեր խաղալ։

Նախագծի շրջանակում Մերիլենդի համալսարանից (ԱՄՆ) հետազոտողները եռաչափ տպիչով տպել են փափուկ ռոբոտ-ձեռք։ Այն կազմված է տարբեր շղթաների հավաքածուից, որոնք շարժվում են ոչ թե էլեկտրականությամբ, այլ հեղուկի կամ օդի ճնշմամբ։ Գիտնականներին հաջողվել է ստեղծել մանիպուլյատոր, որը բաղկացած է բազմաթիվ շերտերից։

«Նախկինում փափուկ ձեռքի յուրաքանչյուր մատը սովորաբար կարիք ուներ կառավարման սեփական հոսքի, ինչը կարող էր սահմանափակել դրա օգտակարությունը»,-նկատել է հետազոտության համահեղինակ Ջոշուա Հաբարը։ Սակայն հեղուկային տրանզիտորների օգնությամբ ռոբոտի կառավարումը պարզեցվել է։ Գիտափորձի արդյունքները ցուցադրելու ժամանակ մասնագետները ցույց են տվել տեսանյութ, որում մանիպուլյատորը կառավարում է Մարիո խաղում հերոսի ուղղորդման կոճակը։

Հատուկ գրված ծրագրի շնորհիվ ռոբոտն անցել է Super Mario Bros.-ի առաջին մակարդակը շուրջ 90 վայրկյանի ընթացքում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում