Հայտնի է դարձել Սեուլի քաղաքապետի մահվան նախնական պատճառը
Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի մահվան նախնական պատճառը ինքնասպանությունն է։ Այս մասին հայտնում է «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով քաղաքային ոստիկանության տվյալներին։
Քաղաքապետի մարմնի վրա բռնության նշաններ չեն հայտնաբերվել, հաղորդում Է Reuters-ը: Նշվում է, որ մահվան ճշգրիտ պատճառը պարզ կլինի հետաքննության ընթացքում:
Հարավկորեական ոստիկանությունը սկսել է որոնել քաղաքապետին այն բանից հետո, երբ նրա դուստրը հայտարարել է նրա անհետացման մասին: Աղջիկը հայտնել է, որ հայրը գնացել է տնից՝ թողնելով կտակի նման գրություն եւ կորել։ Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերել են քաղաքի հյուսիսում գտնվող Բուգակ լեռան մոտ։
Պակ Վոն Սունի անհետացումից մեկ օր առաջ նրան դատի է տվել քարտուղարուհին։ Վերջինս քաղաքապետին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ։
Կարծիքներ