Դանիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանի տարածքը
Դանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց: Բացի այդ, այնտեղ գտնվող դանիացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում վերադառնալ, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունից կոմերցիոն թռիչքներով մեկնելու հնարավորությունը պահպանվում է:
Ըստ ԱԳՆ-ի՝ վտանգ կա, որ Ռուսաստանը արգելք կդնի դեպի Եվրոպա թռիչքների համար։ «Մոտ ապագայում Եվրոպայում և Ռուսաստանում [երկրների] միջև ճանապարհորդությունը կարող է շատ դժվար լինել», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Երկուշաբթի օրվանից Դանիայի օդային տարածքը փակ կլինի ռուսական բոլոր ինքնաթիռների համար։
Կարծիքներ