Տինկովը հարկային խախտումների գործով ԱՄՆ-ին վճարել է գրեթե 509 մլն դոլար

Տինկովը հարկային խախտումների գործով ԱՄՆ-ին վճարել է գրեթե 509 մլն դոլար

Ռուս գործարար Օլեգ Տինկովը հարկերից խուսափելու գործով ԱՄՆ-ին վճարել է գրեթե 509 մլն դոլար։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

«Ինչպես պահանջվում է համաձայնագրով, նախքան դատավճիռը կայացնելը, Օլեգ Տինկովը վճարել է 508,936,184 դոլար, ինչը կրկնակի գերազանցում է այն գումարը, որը նա փորձում էր չվճարել՝ հարկերից խուսափելով»,- հայտնել են գերատեսչությունում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գումարից 248,525,339 դոլարը հարկերն են։ Բացի այդ, ձեռնարկատերը վճարել է ավելի քան 100 միլիոն դոլար տուգանք, ինչպես նաև ամերիկյան իշխանությունների կողմից սահմանված տոկոսադրույքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում