«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները
ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակություն: Այս մասին հունիսի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը:
«Մենք գնալու ենք ՀՀ-ի հզորացմանն՝իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ: Երկրորդ ուղղությունը՝միջազգային գործընկերների հետ կապերի խորացումն է»,-նշել է Ոսկանյանը:
Նա ընդգծել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները: Ոսկանյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերածել գործընկերային այնպիսի նոր հարաբերությունների, որտեղ Հայաստանը կլինի ընկալելի, վստահելի գործընկեր:
«Հայ-ռուսական հարաբերություններում առաջացել են նոր տիրույթներ: Ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում ապահովում է հայ բնակչության անվտանգությունն ու զսպում՝ թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպանական գործողությունների որևէ հեռանկար»,-նշել է նա:
Կարծիքներ