Արցախում աճել են խարդախության եղանակով գումար շորթելու դեպքերը
Արցախում աճել են խարդախության եղանակով գումար շորթելու դեպքերը, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
«Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում։
Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի (ծնված 1979թ.) դիմումն այն մասին, որ հունիսի 10-ին անհայտ անձը զանգել է իրեն և ներկայացել որպես «Արմենպրեսս» լրատվականի աշխատակից՝ ոմն Արմեն, ով իր հետ զրուցելով իրեն թվացել է թէ ճանաչում է վերջինիս, քանի որ ամիսներ առաջ նշված լրատվականից հարցազրույց էին վերցրել իրենից, և խնդրել է պարտքով 40.000 ՀՀ դրամ, 140.000 ՀՀ դրամ և այնուհետև 150.000 ՀՀ դրամ գումար փոխանցել ծառայության մեջ գնտվող իր եղբորը, որը ծառայում է կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, իր կողմից ուղարկված տաքսու վարորդի միջոցով։
Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի նյութական վնաս։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչությունը»։
Կարծիքներ