Աբրամովիչը վաճառում է «Չելսի»-ին. հասույթը կտա Ուկրաինայում ռազմական գործողություններից տուժածներին
«Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հայտնվել է Ռոման Աբրամովիչի հայտարարությունը, որում նա նշել է, որ վաճառում է ֆուտբոլային ակումբը։
«Ինչպես ավելի վաղ ասել եմ, իմ որոշումները մշտապես բխում են ակումբի շահերից: Այժմ ես որոշել եմ վաճառել ակումբը, քանի որ կարծում եմ, որ դա բխում է ակումբի, երկրպագուների, աշխատակիցների, հովանավորների և գործընկերների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ։
Աբրամովիչը խնդրել է իր թիմին ստեղծել Ուկրաինայում հակամարտությունից տուժածներին օգնության բարեգործական հիմնադրամ, որին էլ կփոխանցվի վաճառքի ամբողջ հասույթը։
Նշենք, որ գործարքը գնահատվում է 4 մլրդ դոլար։
Աբրամովիչը նաև նշել է, որ «Չելսի»-ն իր համար երբեք բիզնես չի համարվել, և, բաժանվելով ակումբից, չի պահանջի նախկինում տրված վարկերի մարումը։
Կարծիքներ