Ինչո՞ւ էր ՀՀ-ի ողջ տարածքում դադարեցվել հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը

Ինչո՞ւ էր ՀՀ-ի ողջ տարածքում դադարեցվել հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:

«Սիրելի հայրենակիցներ, Եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:

Կատարված վթարավերականգնողական  աշխատանքների արդյունքում հեռարձակումն արդեն  վերականգնվել է։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում