Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու մասին լուրերը կեղծ են․ ԱՀ ՆԳՆ

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բաց լինելու մասին լուրերը կեղծ են․ ԱՀ ՆԳՆ

Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր, Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։

Արդեն 111 օր է Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դիմակայելով ճանապարհի փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար խնդիդրներին։ Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները` ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները։ Հորդորում ենք, չտրվել կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում