Հանրահավաքներին հավաքված քաղաքացիների թիվը վառ ապացույց է, թե ով ինչքան վստահություն է վայելում. Տ. Չախոյան

Հանրահավաքներին հավաքված քաղաքացիների թիվը վառ ապացույց է,  թե ով ինչքան վստահություն է վայելում. Տ. Չախոյան

Գելափն էլի էժան ստերով փորձում է մոլորեցնել հանրությանը, Փաշինյանի ու իր քաղաքական թիմի վարկանիշը այս պահին ավելին է, քան սպասելի էր։

Ինձ հետաքրքիր է, թե ընտրություններից հետո Գելափն ինչ է ասելու, կամ անելու։

Գոնե հասկանու՞մ են, որ հանրային վստահություն են կորցնում, իսկ ընտրություններից հետո անգամ չեն կարողանալու նայել մարդկանց աչքերին, մենակ թիվ նկարելով չի...

Ով-ով, հասարակական լայն շերտերը լավ գիտեն, թե ով ինչքան վստահություն է վայելում:

Հանրահավաքներին հավաքված քաղաքացիների թիվն էլ դրա վառ ապացույցն է, չհաշված նաև այն իրական հարցումները, որոնք ամեն անգամ հաստատում են, որ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը միանշանակ առաջատար է։

Իսկ ինչ վերաբերվում է իրական հարցումների թվերին, ապա դրանք շատ ցավոտ ու հուսահատեցնող են ընդդիմության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում