Կիտոյում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 27-ի

Կիտոյում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 27-ի

Առնվազն 27 մարդ է զոհվել Կիտո քաղաքում երկուշաբթի հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հզոր ջրհեղեղի հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է քաղաքապետարանը։

«27 մարդ մահացել է, 55 մարդ՝ վիրավորվել (նրանցից 41-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, 14-ը մնում են հիվանդանոցներում, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է), երկուսը անհետ կորել են», - ասվում է վարչակազմի Twitter-ում ։ Ավելի վաղ հաղորդվում էր 23 զոհի մասին։

Երկուշաբթի օրը Էկվադորի մայրաքաղաքում տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք առաջացրել են մի քանի խոշոր տրանսպորտային գծերի հեղեղումներ։ Վնասվել են մի քանի շենքեր, խաթարվել է էլեկտրամատակարարումը։ Մայրաքաղաքի տուժած տարածքներում աշխատում են փրկարարները, տեխնիկական աշխատողները վերականգնում են էլեկտրաէներգիան և մաքրում փողոցները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում