Նազարբաևին կզրկեն արտոնություններից ու լիազորություններից
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Երլան Կոշանովը խոսել է երկրի առաջին նախագահի (Էլբասի՝ ազգի առաջնորդ) մասին օրենքը չեղարկելու պլանների մասին: Խոսքն այն օրենքի մասին է, որը պետության նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին մի շարք արտոնություններ ու լիազորություններ է տալիս, հայտնում է gazeta.ru-ն:
«(Սահմանադրության) փոփոխությունները բացառում են Էլբասի կարգավիճակը։ Սահմանադրությունը պահպանում է Նազարբաևի դերը որպես պետության հիմնադիր։ Այս նորմի ընդունումից հետո ուժը կկորցնի նաև առաջին նախագահի մասին սահմանադրական օրենքը»,- ասել է Կոշանովը։
Նուրսուլթան Նազարբաևը, որը 1991 թվականից եղել է երկրի ղեկավար, նախագահի պաշտոնից հրաժարական է տվել 2019 թվականի մարտին։ Միաժամանակ քաղաքական գործիչն օժտված է ազգի առաջնորդի (էլբասի) կարգավիճակով և մնում է Ղազախստանի Սահմանադրական խորհրդի անդամ։ Նազարբաևը Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել է ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 2022 թվականի հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։
Կարծիքներ