Թալիբները հայտնել են «Իսլամական պետության» նկատմամբ գրեթե լիակատար հաղթանակի մասին
«Թալիբան» շարժումը գրեթե լիակատար հաղթանակ է տարել «Իսլամական պետության» զինյալների նկատմամբ։ Այս մասին ասվում է Աֆղանստանի ՆԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում: Ի դեպ, երկուսն էլ Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություններ են:
«Այս խումբն այլևս վտանգ չի ներկայացնում։ Իսլամական Էմիրությունը (այդպես թալիբներն են անվանում իրենց կառավարությունը) թույլ չի տա ԴԱԻՇ-ին կամ որևէ այլ խմբավորման ընդդիմանալ կառավարությանը և վտանգ ներկայացնել աշխարհի այլ պետությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Աֆղանստանում ԻՊ-ը ջախջախված է 98 տոկոսով։
Կարծիքներ