Շվեդիան ցանկանում է միանալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հետ միաժամանակ

Շվեդիան ցանկանում է միանալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հետ միաժամանակ

Շվեդիան եվրոպական անվտանգության տեսանկյունից ճիշտ քայլ է համարում ապահովել, որ Թագավորությունը միանա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հետ միաժամանակ։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը կիրակի օրը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում:

Միաժամանակ Քրիստերսոնը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչպես կվարվի Շվեդիան, եթե Ֆինլանդիան չսպասի Թուրքիայի կողմից շվեդական հայտի վավերացմանը և առանձին անդամակցի ՆԱՏՕ-ին։ «Ես դա չեմ ծրագրում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «յուրաքանչյուր երկիր պետք է իր որոշումները կայացնի»։

Վարչապետը նշել է, որ Ստոկհոլմը կատարել է դաշինքին միանալու համար Թուրքիայի առաջադրած բոլոր պայմանները՝ հեռու մնալով քուրդ ապստամբներից, վերացնելով թուրքական զենքի արտահանման էմբարգոն և պարտավորվել պայքարել ահաբեկչության դեմ։ Նրա կարծիքով՝ վերջին քայլը կարվի մարտի 2-ին, երբ Շվեդիայի կառավարությունը կորոշի հակաահաբեկչական նոր օրենսդրությունը։ «Սա այնքան մեծ օրենսդրություն է, որ մենք փաստացի պետք է փոխեինք մեր սահմանադրությունը հունվարի 1-ից, որպեսզի կարողանանք այն քննարկման դնել»,- եզրափակեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում