ԵՄ-ն սեփական միջուկային զենք չի ունենա. Շոլց

ԵՄ-ն սեփական միջուկային զենք չի ունենա. Շոլց

Եվրամիությունը սեփական միջուկային զենք չի ունենա։

Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գրել է Economist-ի հոդվածում։

«Հստակ լինելու համար. «ԵՄ-ում միջուկային զենք» չի լինի, դա պարզապես իրատեսական չէ»,- նշել է նա:

Շոլցն այդ հոդվածում պաշտպանել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկը՝ խոսել Եվրոպայի ապագա պաշտպանության մասին.

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ մենք մշտական հիմունքներով կտեղակայենք ամբողջական մարտական բրիգադ Գերմանիայի սահմաններից դուրս՝ Լիտվայում», - ասել է նա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում