22 տարի անց Կուբայի նախագահը ժամանել է Իրան

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը 22 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Իրան։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի նախագահ Ռաիսին էր այցելել Կուբա՝ 12 տարվա ընդմիջումից հետո։
Սա 2001 թվականից ի վեր Կուբայի առաջնորդի առաջին այցն է Իրան։ Դիազ-Կանելին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին։ Բանակցություններից հետո կողմերը նախատեսում են ստորագրել մի շարք համաձայնագրեր և համագործակցության հուշագրեր։
Կարծիքներ