Թուրքական հանգստավայրերում Ռուսաստանի հետ սահմանը բացելուց հետո կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը
Թուրքական հանգստավայրերում Ռուսաստանի հետ սահմանը բացելուց հետո կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը: Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
«Երկար դադարից հետո առաջին անգամ վարակման դեպքերի կտրուկ աճ ենք տեսնում: Երկու օր առաջվա համեմատ տարբերությունը բացահայտ է: Պետք է թույլ չտանք, որ տոնական օրերին շփումները լուրջ հետևանքների հանգեցնեն: Մենք բոլորս պատասխանատու ենք միմյանց նկատմամբ»,-գրել է Քոջան:
Թուրքիան Ռուսաստանի քաղաքացիների համար իր սահմանները բացել է օգոստոսի 1-ին:
Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 234 934 դեպք, վարակման հետևանքով մահացել է 5765 մարդ:
Կարծիքներ