Հյուսիսային Մակեդոնիայում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Հյուսիսային Մակեդոնիայում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Հյուսիսային Մակեդոնիայում տեղական ընտրությունները կանցկացվեն կիրակի օրը: Քվեարկությունը տեղի կունենա տեղական ժամանակով 07:00 -ից 19։00 -ն և կկազմակերպվի նոր կորոնավիրուսային վարակի համավարակի պայմաններում, գրում է ՏԱՍՍ-ը։

Հյուսիսային Մակեդոնիայի ընտրական օրենսդրության համաձայն՝ շաբաթ օրը լռության օր էր, երբ ցանկացած նախընտրական արշավ դադարեցվել էր՝ հանրապետության քաղաքացիներին իրենց քաղաքական նախասիրությունները ինքնուրույն որոշելու իրավունք տալու համար: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ընտրելու իրավունք ունի 1,824,864 բնակիչ:

Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները Հյուսիսային Մակեդոնիայում կլինեն ութերորդը: Մինչ այս տարի դրանք անցկացվել են 1990, 1996, 2000, 2005, 2009, 2013 և 2017 թվականներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում