Ալպակայի հակամարմինները չեզոքացնում են կորոնավիրուսի շտամները
Չիլիի Austral համալսարանի մի խումբ գիտնականներ, ինչպես նաև նրանց ավստրալացի և եվրոպացի գործընկերները պարզել են, որ ալպակայի ուժեղ հակամարմինները չեզոքացնում են կորոնավիրուսի հարավաֆրիկյան, բրիտանական և բրազիլական շտամները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այժմ Austral համալսարանի կենսատեխնոլոգիական լաբորատորիայի հետազոտողները մտադիր են հակակորոնավիրուսային դեղամիջոց մշակել ալպակայի հակամարմինների հիմքով: Դրա կիրառումը հնարավոր կլինի Լատինական Ամերիկայում: Մշակումը դեռ նախակլինիկական փուլում է՝ անբավարար ֆինանսավորման պատճառով:
«Վերջին արդյունքները, որոնք մենք ստացանք Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի հետ համատեղ … ցույց տվեցին, որ հակամարմինն ի վիճակի է չեզոքացնել հարավաֆրիկյան և բրիտանական տարբերակները, ինչպես նաև ամուր կապվել բրազիլական տարբերակի փշաձև սպիտակուցի հետ»,- նշել է Չիլիի համալսարանի հետազոտող Ալեխանդրո Ռոխասը:
Կարծիքներ