ԱՄՆ-ն Աֆղանստանի հետ սերտ համագործակցությունը կշարունակի նաեւ զորքերի դուրսբերումից հետո. Բլինկեն

ԱՄՆ-ն Աֆղանստանի հետ սերտ համագործակցությունը կշարունակի նաեւ զորքերի դուրսբերումից հետո. Բլինկեն

ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Աֆղանստանի հետ նաեւ Իսլամական Հանրապետությունից իր զորակազմի դուրս բերումից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Քաբուլ կատարած այցի արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Թեեւ մենք դուրս ենք բերում մեր զորքերը, մենք ընդլայնում ենք համագործակցությունը այլ ոլորտներում,«...» մենք կմնանք աֆղանական ժողովրդի հետ, մասնավորապես տնտեսական ներդրումների մասով», - ասել է նա: «...» և մենք կշարունակենք աջակցել քաղաքացիական հասարակությանը», - Բլինկենի խոսքը մեջբերում է TOLONews հեռուստաալիքը։

«ԱՄՆ - ն երբեք չի պլանավորել իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում պահպանել մշտական հիմունքներով։ «...» «Ալ-Քաիդայի» կողմից վտանգը զգալիորեն նվազեցվել է»,- նշել է պետքարտուղարը: Նրա կարծիքով՝ « 2021 թվականին Աֆղանստանն այն Աֆղանստանը չէ, ինչ եղել է 2001 թվականին «...» երկրում էական դրական փոփոխություններ են տեղի ունեցել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում