Սենկակու կղզիների մոտ ձկնորսական նավ է շրջվել

Սենկակու կղզիների մոտ ձկնորսական նավ է շրջվել

Կիրակի երեկոյան ձկնորսական նավ է շրջվել Սենկակու (Դիաոյու) կղզիների մերձակայքում գտնվող ջրերում, որոնք Ճապոնիայի և Չինաստանի միջև տարածքային վեճի առարկա են։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը  ՝ վկայակոչելով Ճապոնիայի առափնյա պահպանությանը։

Արդյունքում, նախնական տվյալներով, յոթ մարդ անհետացել է, այդ թվում՝ մեկ ձկնորս Թայվանից և վեց Ինդոնեզիայի քաղաքացիներ։

Ճապոնիայի առափնյա պահպանությունը պարեկային նավակներ է ուղարկել անհետ կորածներին որոնելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում