Ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին

Ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին

Եվրամիությունը դեռ ապացույցներ չունի, որ Չինաստանը կարող է զենք մատակարարել Ռուսաստանին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Առայժմ մենք դրա ապացույցներ չունենք, բայց մենք պետք է ամեն օր վերահսկենք իրավիճակը», - ասաց նա: Անդրադառնալով Պեկինի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությանը, եթե վերջինս ռազմական օգնություն ցուցաբերի Մոսկվային, ֆոն դեր Լեյենը նշել է, որ «սա հիպոթետիկ հարց է, որին կարելի է պատասխանել միայն իրականություն դառնալու դեպքում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում