ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է խոստացել Իրանի դեմ և Մերձավոր Արևելքի կողմերին զսպվածության կոչ է արել
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում ոչ պաշտոնական գագաթնաժողովում կոչ են արել Մերձավոր Արևելքի բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, ինչպես նաև խոստացել են նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ «կապված անօդաչու սարքերի և հրթիռների հետ»: Այս մասին ասվում է Մերձավոր Արեւելքի հարցով հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ։
«Եվրախորհուրդը կոչ է անում Իրանին և նրա վստահված կողմերին դադարեցնել բոլոր հարձակումները և կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում», - ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրամիությունը խստորեն դատապարտում է Իրանի հարձակումը Իսրայելի վրա և լիակատար համերաշխություն է հայտնում Իսրայելի ժողովրդին և հավատարիմ է այս երկրի անվտանգությանը և տարածաշրջանային կայունությանը։ Ավելին, ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք «կապված կլինեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հետ»։
Կարծիքներ