Վրաստանի իշխանությունները չեն բացառել Սաակաշվիլիի տեղափոխումը բանտային հիվանդանոցից

Վրաստանի իշխանությունները չեն բացառել Սաակաշվիլիի տեղափոխումը բանտային հիվանդանոցից

 Առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Խունդաձեն չի բացառում, որ հինգշաբթի օրը ուշաթափված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին բանտային հիվանդանոցից մասնավոր կլինիկա պետք է տեղափոխեն։

«Միխայիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը արժանի է ուշադրության: Չէի ասի, որ դա աղետալի է, բայց պետք է դիտարկել: Ըստ լաբորատոր տվյալների՝ այսօր վիճակը կայուն է, սակայն մասնագետների հետ լրացուցիչ խորհրդատվություն է անհրաժեշտ: Իհարկե, եթե անհրաժեշտություն առաջանա նրան տեղափոխել այլ կլինիկա՝ ելնելով նրա առողջական վիճակից, մենք դրանից չենք հրաժարվի»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Խունդաձեն բանտի հիվանդանոցը զննելուց հետո։

Ինչպես նշել է Վրաստանի առողջապահության նախարարության նախկին ղեկավար, խորհրդարանի փոխնախագահ Դավիթ Սերգեենկոն, ով Խունդաձեի հետ միասին զննում էր կլինիկան, այս պահին նախկին նախագահը հետազոտվում է մասնագետների մոտ, որից հետո կկազմվի պլան, որով իշխանությունները կառաջնորդվեն Սահակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքի համար։ Նա նաև հավելել է, որ Վրաստանի նախկին նախագահին կտրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հինգշաբթի երեկոյան փաստաբանների հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին ուշաթափվել և ընկել է։ Ավելի ուշ բանտային հիվանդանոցի բժիշկը լրագրողներին ասաց, որ նախկին նախագահի վիճակը կայունացել է, և որ կենսական բոլոր նշաններն այժմ նորմալ են։ Նախկին նախագահը գտնվում է բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում