Վախճանվել է ԱԻՆ վետերան Հակոբ Ավետյանը

Կյանքի 98-րդ տարում վախճանվել է ԱԻՆ վետերան, նախկին ՆԳՆ հրշեջ պահպանության վարչության հրշեջ-հրահանգիչ Հակոբ Ավետյանը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Համակարգում իր գործունեության ընթացքում Հակոբ Ավետյանը բարեխիղճ ու անձնուրաց ծառայության համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ՆԳՆ նախարարի պատվոգրերով, մեդալներով, շքանշաններով:
«Նա կիրթ և մարդկային բարձր հատկանիշներով սպա էր, ով իր ծառայության ընթացքում վաստակել է իր գործընկերների սերն ու հարգանքը: Փրկարար ծառայության ղեկավարությունը և աշխատակազմը, վետերանների խորհուրդը ցավակցում ու վշտակցում են նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին»,-ասված է ծառայության գրառման մեջ:
Կարծիքներ