Վերջին միամիտը պետք է լինել հավատալու համար, որ պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելու պարագայում ՀԱՊԿ-ն անմիջապես կարձագանքեր․ Չախոյան
Վերջին միամիտը պետք է լինել հավատալու համար, որ պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելու պարագայում ՀԱՊԿ-ն անմիջապես կարձագանքեր, կմիջամտեր ու բեկում կմտցներ պատերազմում։
Ոչ, չէր լինի նման բան, քանզի պատերազմի ընթացքում նույն ՀԱՊԿ-ի առաջատար անդամ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Արցախի դեմ պատերազմը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում է, Ադրբեջանի ներքին գործն է, իսկ ՌԴ-ն կարող է մտնել այդ տարածք միայն Ադրբեջանի համաձայնությամբ։
Նույն ՀԱՊԿ-ում որոշիչ ձայն ունեցող Պուտինը հայտարարեց, որ այն տարածքը, որտեղ ընթանում է պատերազմը, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի չէ։
Ու ի վերջո գումարած այս ամենին հայտնի Լավրովի պլանը, որով անգամ մեր միակ դաշնակիցն էր կողմ այն մտքի, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։
Պատերազմի ընթացքում մեր միակ դաշնակիցը հստակ հասկացրեց, որ զոււր չդիմենք ՀԱՊԿ-ին, քանզի այդ տարածքները ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի չեն, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մեր դաշնակցի ու ՀԱՊԿ-ի առաջատար անդամ ՌԴ-ի նախագահ Պուտինի խոսքերով հարկ եղած դեպքում անհրաժեշտ օգնությունը չի ուշանա։
Համաձայնագրի ստորագրումից հետո էլ անգամ Լավրովը ստիպված եղավ հայտարարել, որ Հայաստանում ընդդիմությունը պետք չէ որ մանիպուլյացիաներով զբաղվի, ու պետք չէ ապրել իլյուզիաներով, այդ տարածքներն ի վերջո պետք է վերադարձվեին Ադրբեջանին, ինչի մասին բազմիցս ասել էր նաև ՌԴ նախագահ Պուտինը։
Տարոն Չախոյան
Կարծիքներ