Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1073 դեպք, վարակվածներից 907-ն առողջացել է, 16-ը` մահացել:
5692 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 275 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 15 100 286 է, մահացել է 619 631 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
Կարծիքներ