Նորվեգիայում արգելվել է ռուսական ալկոհոլային խմիչքների վաճառքը
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով Նորվեգիան դադարեցնում է իր տարածքում ռուսական ալկոհոլային խմիչքների վաճառքը, հայտնում է Reuters-ը:
Նորվեգիայում գործող Vinmonopolet ալկոհոլային առևտրային ցանցի խանութներ միակն են երկրում, որ զբաղվում են ալկոհոլային խմիչքների, այդ թվում և ռուսական խմիչքների վաճառով: «Որոշումն ընդունվել է Ուկրաինա ռուսական կողմի ներխուժման պատճառով»,- Reuters-ին հայտնել է ընկերության խոսնակը:
Ավելի վաղ նմանօրինակ որոշումներ էին ընդունել նաև հարևան Ֆինլանդիան ու Շվեդիան:
Կարծիքներ