Ըստ Քոչարյանի՝ ՌԴ առաքելությունը ոչ թե ԼՂ ժողովրդի անվտանգությունն էր, այլ վեճի մեջտեղում կանգնելը. Կարապետյան

Ըստ Քոչարյանի՝ ՌԴ առաքելությունը ոչ թե ԼՂ ժողովրդի անվտանգությունն էր, այլ վեճի մեջտեղում կանգնելը. Կարապետյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում արված ռուսամետ հայտարարություններին:

«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ առաջարկեց իրավիճակին «նայել Ռուսաստանի աչքերով» և տեսնել, որ «երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է Ադրբեջանի մաս, ռուսական առաքելությունը զրոյանում է»։

Այսինքն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ռուսական առաքելությունը ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովելն էր, այլ տարածքային ամբողջականության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի վեճի մեջտեղում կանգնելը։

Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր պնդել, թե Ռուսաստանը երբևէ շահագրգռված է եղել հակամարտության վերջնական լուծմամբ, եթե Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ստանձնած պարտավորությունների կատարումը պետք է պայմանավորված լիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ հակամարտության առկայությամբ։

Հետո, իհարկե, պատմեց այն մասին, որ ինքը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս չի թողել, որ Լեռնային Ղարաբաղը եղել է հակամարտության կողմ, ինքնորոշման իրավունք եւ այլն, բայց դե սրանք բաներ են, որոնցով Ռուսաստանին չես անհանգստացնի, Հայաստանը միայնա՛կ պետք է լիներ հակամարտության կողմ, որպեսզի ռուսական առաքելությունը աշխատեր»,- գրել է Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում