ՀՀ ՄԻՊ-ի հետ հանդիպմանը ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությունը
Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի առաջին հանդիպումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։
Հանդիպումը ծանոթության բնույթի այց է եղել՝ շնորհավորելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին նոր պաշտոնը ստանձնելու առթիվ և հաստատելու ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԻՊ կառույցին։
ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ գերազանց համագործակցությունն ու գործընկերությունը, նաև երկուստեք մտքեր են փոխանակվել մարդու իրավունքների ոլորտում զարգացումների վերաբերյալ։
ԵՄ դեսպանն ընդգծել է իրավունքի գերակայության և ժողովրդավարության գործում ՄԻՊ ինստիտուտի կարևոր դերակատարությունը։ Ինստիտուտի անաչառությունն ու անկախությունը նպաստում է երկրում ժողովրդավարության որակի բարձրացմանը։
Կարծիքներ