Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափը

Այսօր պատվաստվեցի՝ ստանալով COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, նշելով, թե՝

Ինչո՞ւ երրորդը․

Գիտակցում եմ, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք հանրային առողջության համար,

Ամենակարևորը՝ վստահում եմ առողջապահական ոլորտի մասնագետների ցուցումներին։

«Սիրելի՛ քաղաքացիներ, իհարկե, ի ուրախություն բոլորիս, ներկայում համաճարակային առումով լարված վիճակ չունենք, բայց չպետք է կորցնենք մեր զգոնությունը:

Եվս մեկ անգամ մեր ազգաբնակչությանը տեղեկացնում եմ, որ այն քաղաքացիները, որոնք հիվանդացել են, առողջանալուց 14 օր անց կարող են գնալ և պատվաստվել, ստանալ առաջին կամ երկրորդ դեղաչափը։ Առողջ եղեք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում