Տոկիո-2020․ Հայ լողորդը ավարտեց ելույթները օլիմպիական խաղերում
Հայաստանի լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտեց ելույթները Տոկիոյի օլիմպիական խաղերում։ Մեր մարզիկն այսօր հանդես եկավ 50 մ ազատ լողաոճում։ Նա իր մրցահերթում ցույց տվեց երրորդ արդյունքը՝ 23․14 վրկ։
Ընդհանուր հաշվարկով Արթուր Բարսեղյանը 73 մասնակիցների մեջ զբաղեցրեց 43-րդ տեղը։ 2020թ Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնության համեմատ մեր լողորդն իր արդյունքը բարելավել է ընդամենը 0․08 վայրկյանով։
Կարծիքներ