Արցախում մեկնարկել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին աջակցության միջոցառումը
Մեկնարկել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին աջակցության տրամադրման միջոցառումը:
Ի գիտություն զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների՝ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով ոլորտում ստեղծված ճգնաժամի հաղթահարման և արդյունավետ աշխատատեղերի պահպանման նպատակով ԱՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 17-ի N 347-Ա որոշմամբ հաստատվել է զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումը:
Միջոցառման շահառու համարվող բոլոր այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր ցանկանում են օգտվել աջակցությունից, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը tax.nk.am կայքէջի միջոցով էլեկտրոնային եղանակով պետական եկամուտների կոմիտե պետք է ներկայացնեն դիմումներ:
Կարծիքներ