Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով Մոսկվայում է
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ջեյհուն Բայրամովը այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ ասպեկտների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ։
Կարծիքներ