Հրդեհ է բռնկվել Արևշատ գյուղի երաժշտական դպրոցում

Հրդեհ է բռնկվել Արևշատ գյուղի երաժշտական դպրոցում

Երեկ՝ փետրվարի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Արևշատ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի երաժշտական դպրոցի նկուղային հարկից ծուխ է նկատվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, պարեկների խումբը:

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարզվել է, որ այրվել է նկուղում կուտակված կենցաղային աղբը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում