Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր․ Արցախի ՄԻՊ-ը կրկին անդրադարձել է տիրող իրավիճակին

Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր․ Արցախի ՄԻՊ-ը կրկին անդրադարձել է տիրող իրավիճակին

Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է ԼՂ-ում տիրող իրավիճակին։ 

«Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր: Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները։ Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել»,- գրել է Ստեփանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում