Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում մարտի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, մարտի 25-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, մարտի 25-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:

ՀՀ տարածքում՝

Երևանում՝

Հետևեք մեզ նաև Տելեգրամում