«Նամախվանի» ՀԷԿ-ի պայմանագրի վերաբերյալ «թափանցիկության բացակայությունը ցնցող է». ԵԽ փոխնախագահ

«Նամախվանի» ՀԷԿ-ի պայմանագրի վերաբերյալ «թափանցիկության բացակայությունը ցնցող է». ԵԽ փոխնախագահ

Եվրախորհրդարանի փոխնախագահ և պատգամավոր Հեյդի Հաութալան, ով աջակցում է վրացական «Նամախվանի» ՀԷԿ-ի դեմ բողոքի ակցիաներին, հայտարարել է, որ ցնցված է ՀԷԿ-ի կառուցման պայմանագրի վերաբերյալ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունից, հայտնում է apsny․ge-ն։

«Ես ողջունում եմ վրացի ժողովրդի նոր տեսակի մոբիլիզացումն ընդդեմ հետամնաց և ապակառուցողական տնտեսական մոդելի: Գաղտնի պայմանագրերի վերաբերյալ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը ցնցող է», – գրել է պատգամավորը Twitter- ում:

Նշենք, որ Վրաստանի շրջանային դատարանը քննում է վերոնշյալ ՀԷԿ-ի շինարարության դեմ հանդես եկող ակտիվիստներից մեկի՝  Իրակլի Մուկբանիանիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը: Ըստ ՆԳՆ-ի, նա մեղադրվում է մայիսի 29-ին Գումաթիում «Նամախվանի» ՀԷԿ-ի դեմ ցույցի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու ու ֆիզիկական հաշվեհարդար տեսելու մեջ:

Հիշեցնենք, որ թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դեմ տեղացիների բողոքի ակցիան վերջին ամիսների ընթացքում աճել է ու համապետական բնույթ ստացել: Նախորդ շաբաթ հանրապետության տարբեր շրջաններից Թբիլիսի՝ համընդհանուր բողոքի ակցիային մասնակցելու էին ժամանել պատվիրակություններ երկրի տարբեր շրջաններից: Այնուամենայնիվ, տեղեկություններ կան, որ պարսպապատված տարածքներից անդին՝ կիրճում մեկնարկել են ՀԷԿ-ի շինաշխատանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում