Աֆղանստանում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի արևմուտքում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերատ քաղաքից 36 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 272 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ